ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

8-12րդ դասարնների սպարտակիադայի շրջանակներում Արագածոտնի մարզի Նոր Ամանոս համայնքում կայացավ վոլեյբոլի առաջնության համայնքային փուլը: Մ.Մխիթարյանի անվան միջնակարգ դպրոցի աղջիկների հավաքականը համայնքային փուլում կարողանալով հավաքել բավարար չափով միավորներ անցան մարզային փուլ:
Հոկտեմբերի 5-ին Աշտարակ քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցում կայացավ հաջորդ՝ մարզային փուլը, որտեղ մեր դպրոցի աղջիկների հավաքականը գրավեց 2-րդ տեղը՝ զիջելով Նոր Ամանոսի աղջիկների թիմին:Շնորհավորում ենք մեր թիմին և ցանկանում ենք նորանոր հաղթանակներ