«Ավտոմատի ոչ լրիվ քանդել և հավաքել» միջդասարանական մրցույթ-դաս

Դեկտեմբերի 6-ին Մ.Մխիթարյանի անվան միջն. դպրոցում ՆԶՊ առարկայից կազմակերպվել էր «Ավտոմատի ոչ լրիվ քանդել և հավաքել» միջդասարանական մրցույթ-դասը 11-րդ և 12-րդաշակերտների միջև:
Մրցույթը հաղթեցին 11-րդ դասարանի աշակերտները:
Մրցույթը կազմակերպել էր ռազմագիտության ուսուցիչ Հ.Թովմասյանը

Լուսանկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան խմբում`https://www.facebook.com/groups/1437099236572874/?hc_ref=ARShcxS0laUJSgRkvgFEIMazjcHoDUh2MVuuENFOOMCSkkIOjcLtZR2i8cnhAcXLmDg

Մենք արդեն ունենք Արմատ ինժիներական լաբորոտորիայի անվանումը

Դեկտեմբերի 5-ին մեր դպրոցի ռոբոտաշինության խմբակը պաշտոնապես ստացավ «Արմատ» ինժիներական լաբորոտորիայի անվանումը և համակարգիչներ,ռոբոտ և 3D մոդելավորող տպիչ:
Շնորհավորում ենք Ա.Մկրտչյանին և ակումբի անդամներին` ցանկանալով նորանոր ձեռքբերումներ:

Լուսանկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան խմբում`https://www.facebook.com/groups/1437099236572874/?hc_ref=ARShcxS0laUJSgRkvgFEIMazjcHoDUh2MVuuENFOOMCSkkIOjcLtZR2i8cnhAcXLmDg

Այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Այսօր մեր համագյուղացի հերոս` Սասուն Մկրտչյանի ծննդյան օրն է:Սասունը այսօր կդառնար 29 տարեկան: Շնորհավոր Ծնունդդ սասունցի հերոս:Դու միշտ մեզ հետ ես և մեր սրտերում:
Մեր դպրոցի ավագ դասարանների աշակերտնները ուսուցիչների հետ այսօր այցելեցին հերոսի ծնողներին, որտեղ արժանացան ջերմ ընդունելության,եղան նրա սենյակում: Տիկին Նարինեն պատմեց Սասունի կյանքից և քաջագործություններից, այնուհետև այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն`հարգանքի տուրք մատուցելու անվախ քաջ հերոսի շիրիմին:Աշակերտները պանթեոնում ներկայացրին իրենց կողմից գրված ստեղծագործությունները նվիրված հերոսն:
Հերոսներն անմահ են,նրանց հիշատակը վառ պահելը բոլորիս պարտքը:

Լուսանկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան խմբում`https://www.facebook.com/groups/1437099236572874/?hc_ref=ARShcxS0laUJSgRkvgFEIMazjcHoDUh2MVuuENFOOMCSkkIOjcLtZR2i8cnhAcXLmDg

Գիտաճանաչողական այց Հ.Թումանյանի տուն թանգարան

Այսօր մեր դպրոցի երկրորդ դասարանի աշակերտները ծնողների և իրենց դասվար Ա.Խաչատրյանի հետ այցելել էին Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան: 🏛🌞👩‍👩‍👧‍👦
Ժամանակն, իսկապես, շատ արագ էր ընթանում, բայց և այնպես ցանկություն կար ամընդմիջում լսելու Թումանյանի մասին պատմածը և շրջելու տեղանքով. կարծես թե թումանյանական ոգին համակել էր բոլորին: Աշակերտներն էլ ավելի զարմացան, երբ տեսան Թումանյանի հսկայական գրադարանը:📖📖📕📚📚

Լուսանկարները տե՛ս մեր ֆեյսբուքյան խմբում`https://www.facebook.com/groups/1437099236572874/?hc_ref=ARShcxS0laUJSgRkvgFEIMazjcHoDUh2MVuuENFOOMCSkkIOjcLtZR2i8cnhAcXLmDg

1 2 3 10